Հայերեն   English   Русский  

Սերժ Թանկյանը ԱՄՆ սենատին շնորհակալություն է հայտնել իր տատիկ-պապիկների անունից


  
դիտումներ: 107

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը:

Նա տեղադրել է Հայ Դատի հանձնախմբի՝ ANCA-ի թվիթերյան գրառումն այդ մասին եւ գրել, որ պատմական այս իրադաևրձության համար ուզում է շնորհակալություն հայտնել իր տատիկների ու պապիկների անունից:

Թանկյանը նշել է, որ պատմական փոփոխություններ կարող են լինել ամբողջ աշխարհում, եթե դրա համար մարդիկ պայքարում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: