Բրիտանիայի պահպանողականները մեծամասնություն դարձան խորհրդարանում
Կուսակցությունը, վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ, արդեն ապահովել է իր համար 337 պատգամավորական մանդատ: Քանի որ Համայնքների պալատում ընդամենը 650 տեղ կա, դա նշանակում է պարզ մեծամասնություն, ինչը հնարավորություն կտա թորիին ձևավորելու օրակարգն առանց մյուս կուսակցությունների: Դեռևա չեն հաշվել 40 տեղամասերի քվեաթերթիկները: Համաձայն Sky News հեռուստաալիքի գնահատականների՝ պահպանողականները շանս ունեն հասնելու հարմարավետ մեծամասնության 358-368 մանդատներով:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը ծանր պարտություն է կրում: Կատարված հաշվարկներով նա ունի ընդամենը 198 մանդատ, ինչը 54 տեղով ավելի պակաս է, քան ուներ 2017 թ. ընտրությունների նույն պահի տվյալներով: Երրորդ տեղում Շոտլանդիայի ազգային կուսակցությունն է (45 մանդատ), նրան հետևում է «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցությունը (8 մանդատ), ևս 22 մանդատ ձեռք են բերել ուրիշ կուսակցություններ և անկախ թեկնածուներ:
Ինչպես հիշեցնում է ՏԱՍՍ-ը, նախընտրական քարոզարշավի ժամանակ Ջոնսոնը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակը բրեքսիտի իրականացումն է: Պահպանողականների նման մեծամասնության պարագայում Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիության կազմից փաստացի լուծված հարց է դառնում: