Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը. ուղիղ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, շարունակվում է դեռ երեկ գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստը` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգում կառավարության ներկայացրած օրինագծերն են․
- Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին,
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և այլ հարցեր։
Օրակարգի հարցերի մեծ մասն արդեն քննարկվել է։