Հայերեն   English   Русский  

«Ռոման» դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ


  
դիտումներ: 161

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Ռոման» մրցեց «Վոլֆսբերգի» հետ:


Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղի 7-րդ րոպեին Պերոտին 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «Ռոմային», սակայն 3 րոպե անց հաշիվը հավասարվեց Ֆլորենցի ինքնագոլի շնորհիվ: Խաղի 19-րդ րոպեին Ջեկոն կրկին առաջ մղեց «Ռոմային»: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Վոլֆսբերգին» հաջողվեց նորից վերականգնել հաշվի տարբերությունը՝ 2:2:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:
«Ռոման» դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ` խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: