Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է անվանի ըմբիշ Բենուր Փաշայանը


  
դիտումներ: 261

Կյանքից հեռացել է լեգենդար ըմբիշ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 7 Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀԱՕԿ նախկին նախագահ Բենուր Փաշայանը:

Բենուր Փաշայանը ծնվել է 1959 թ. ապրիլի 15-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը 1985 թվականին: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ էր, ԽՍՀՄ երիտասարդական (1977-79), Համաշխարհային ուսանողակն խաղերի ( 1981) չեմպիոն, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի հաղթող (1983), Եվրոպայի կրկնակի (1981, 1982), աշխարհի կրկնակի (1982,1983) չեմպիոն:
Բենուր Փաշայանը 1986-1989-ին գլխավորել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: 1999-2000-ին եղել է ՀԱՕԿ նախագահ:

Անկախը ցավակցում է Բենուր Փաշայանի ընտանիքին և հարազատներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: