Հայերեն   English   Русский  

​Բրիտանիայի ընտրությունները Շոտլանդիային անկախության նոր հանրաքվե անցկացնելու մանդատ տվեցին. Սթերջեն


  
դիտումներ: 422

Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը խոստացել է պահանջել Լոնդոնից, դեկտեմբերի 12-ին անցակցված արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաջողության լույսի ներքո, Էդինբուրգին օժտել տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունքով:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է այսօր՝ կայացած կամարտահայտման ձայների հաշվվան ժամանակ, որի ընթացքում ՇԱԿ-ը ավելի լավ արդյունքներ է ունեցել, քան նախորդ 2017 թ. ընտրություններում, և փաստորեն շարժվում է բրիտանական խորհրդարանում Շոտլանդիայի շահերի միակ ներկայացնողը դառնալու ուղղությամբ:

«Այժմ մենք մանդատ ունենք, որպեսզի Շոտլանդիայի մարդկանց սեփական ապագան որոշելու ընտրություն առաջարկենք»,- ասել է նա Sky News հեռուստաալիքի եթերում:

«Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու մանդատ ունի: Բայց նա բացարձակապես ԵՄ-ից Շոտլանդիան դուրս բերելու մանդատ չունի»,- ընդգծել է Սթերջենը՝ հիշեցնելով, որ 2016 թ. հանրաքվեում շոտլանդացիները քվեարկել են բրեքսիտի դեմ:

Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվե անցկացվել է 2014 թ.: Այն ժամանակ մասնակիցների 55 տոկոսն արտահայտվել է Լոնդոնի հետ Էդինբուրգի միության պահպանման օգտին: Սակայն տարածաշրջանում իշխող ՇԱԿ-ն օգտվել է ԵՄ-ին հետագա անդամակցության հարցով համաբրիտանական հանրաքվեի արդյունքներից, որի ժամանակ Շոտլանդիայի բնակչությունը, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, մեծ մասով հավանւթյուն չի տվել բրեքսիտին: Այդ հանգամանքը հիմք է տվել մտածելու նոր հանրաքվեի մասին, որը Սթերջենը պատրաստվում է կազմակերպել մինչև 2021 թվականը՝ Շոտլանդիայի խորհրդարանի ներկայիս գումարման լիազորությունների ավարտը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: