Հայերեն   English   Русский  

Բանակի մարզական ակումբը կվերականգնվի. ԱԺ-ն միաձայն ընդունեց ներկայացված օրինագիծը


  
դիտումներ: 228

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:

«Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Կարծում եմ, որ այս նախագիծը բավական սպասված է: Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության արժանացած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարեկետում տալու կարգի շրջանակի մեջ»,- նշել էր Բալայանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 105 կողմ ձայնով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: