Հայերեն   English   Русский  

​Բրիտանական խորհրդարանում ռեկորդային թվով կանայք են ընտրվել


  
դիտումներ: 777

Երեկ Մեծ Բրիտանիայում կայացած ընտրությունների արդյունքներով ռեկորդային մեծ թվով կանայք են ձայներ ստացել խորհրդարան մտնելու համար:

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, համաձայն եղած տվյալների, որոնք հրապարակվել են բրիտանական ԶԼՄ-ներում, Համայնքների պալատ է մտել 220 կին: Մինչ այս, 2017 թ. ընտրությունների արդյունքներով, ռեկորդային թիվը 208 կին էր:

Այս տարի էլ ընտրություններին ռեկորդային թվով կին թեկնածուներ են մասնակցել: Ընդհանուր հաշվով ստորին պալատի տեղերի համար պայքարել է ավելի քան 1,1 հազար կին:

Երեկ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով համոզիչ հաղթանակ տարավ վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ բրեքսիտի ամենամոլի կողմնակցի Պահպանողական կուսակցությունը:

Ըստ վերջին տվյալների՝ պահպանողականները ստանում են 364 տեղ ստորին պալատի 650 տեղերից, լեյբորիստները՝ 203, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 48, լիբերալ դեմոկրատները՝ 11:

Խորհրդարանը Մեծ Բրիտանիայում բարձրագույն օրենսդիր մարմինն է: Համայնքների պալատը խորհրդարանի ստորին պալատն է, այն ձևավորվում է համընդհանուր ընտրություններով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: