Հայերեն   English   Русский  

​Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ-ում հակասեմականության դեմ պայքարի մասին


  
դիտումներ: 231

ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը ստորագրել է հրաման երկրում հակասեմականության աճին հակազդելու մասին: Արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը հրեական կազմակերպությունների ներկայությամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահական հրամանը բացատրում է, որ համաձայն 1964 թ. քաղաքացիական իրավունքների մասին օրենքի, հակասեմականությունը խտրականություն է ռասայի, մաշկի գույնի կամ ազգության հատկանիշով»,- նշել են Սպիտակ տան մամլո ծառայությունում: Թրամփը կարգադրել է նախարարություններին և գերատեսչություններին այդ երևույթի դեմ պայքարի միջոցներ մշակել:

Տվյալ գործողությունը «հաստատում է նախագահի և նրա վարչակարգի վճռականությունը հակասեմականության բոլոր ձևերի դեմ պայքարելու հարցում», հավելել են Սպիտակ տանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: