Հայերեն   English   Русский  

Հրդեհ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում


  
դիտումներ: 105

Դեկտեմբերի 13-ին, ժամը 09:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում, այրվում է կուտակած ածուխ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այվազովսկու փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող նախկին «Մետալո բազա» գործարանի մոտ 80 քմ վարձակալած տարածքում (այժմ ծառայում է որպես քարածուխի մշակման կետ) այրվում է մոտ 13 խմ քարածուխ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:32-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: