Հայերեն   English   Русский  

Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում


  
դիտումներ: 485

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ ոստիկանության 6-րդ վարչությունը նյութեր է նախապատրաստում։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայության բաժնից։

«Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել և նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա եւ ուսումնասիրության համար որոշակի փաստաթղթեր խնդրել։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը ՀՖՖ խոսնակ Զոհրաբ Եգանյանը չէր մանրամասնել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: