Հայերեն   English   Русский  

Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու. Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 229

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Ջերմուկից ինձ և իմ գործընկերներին տեղեկություն փոխանցեցին, որ արդեն քանի օր է իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ բանակցություններ են սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների և ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը:

Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար:

Կարծում եմ, նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների հանդեպ, հստակ պիտի գիտակցեն դրա բոլոր հնարավոր աղետալի հետևանքները: Ջերմուկ և հարակից գյուղեր ուղարկված բոլոր կարգի «դեսանտներին» բնակիչները մեկ պատասխան են տվել` Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու:
Չանեք քայլ, որի հետևանքները աղետալի են լինելու։

Ուժ որևէ դեպքում, որևէ պարագայում չպիտի կիրառվի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: