Հայերեն   English   Русский  

«Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչին գլխով հարվածել ու մարմնական վնասվածք են պատճառել


  
դիտումներ: 243

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Վանուշ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, 64-ամյա Աշոտ Գյուլբուդաղյանի հետ:

Վիճաբանության ժամանակ Վ. Խաչատրյանը գլխով հարվածել է բժշկի քթին, որը մարմնական վնասվածք է ստացել: Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը աշխատում է «Կաշի» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի խորհրդական:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: