Նախագահ Սահակյանը Թալիշում գյուղի վերականգնման համար ամփոփեց գյուղում իրականացված հսկայածավալ աշխատանքների հիմնական փուլի ավարտը
Տիգրան Աբրահամյան,ֆբ գրառում
Ապրիլյան մարտական գործողություններից հետո, գյուղի վերականգնման և բնակիչների վերադարձի հետ կապված հարցերով տեղի ունեցած խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպումների արդյունքում այսօր արդեն ունենք վերածնունդ ապրող համայնք:
Նախագահը հանձնարարեց Մարտակերտի վարչակազմի ղեկավարին, որպեսզի առաջիկայում գյուղ վերադառնալու հայտ ներկայացնող ընտանիքներին ևս հաշվառեն, ինչից հետո անհրաժեշտ բնակարանային պայմաններ ստեղծեն նրանց վերադարձը ևս ապահովելու համար:
Այս պահին նման հայտեր կան, որոնց ֆինանսավորումը նախատեսված է 2020 թվականի բյուջեով:
Ի դեպ, Թալիշ և Մատաղիս գյուղերում գործազրկության հետ կապված խնդիրներ չկա, ավելին՝ այս համայնքների տարբեր աշխատանքներում ընդգրկվում են հարևան համայնքներից, նույնիսկ շրջկենտրոն Մարտակերտից: