Հայերեն   English   Русский  

Շնորհակալություն Ռուբեն Հայրապետյան


Ռուզան Խաչատրյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 1440

#ՇնորհակալությունՌուբենՀայրապետյան

Միշտ եմ ուզել գրել այս մասին, թե ասա՝ ինչու չգրեցի որ… Հիմա արդեն էլ չեմ կարող չգրել։ Ուղիղ երկու տարի առաջ հենց այս ժամերին ինձ վիրահատում էին։ Վիրահատությունը՝ հեչ։ Այդ հետո պիտի պարզվեր, որ շատ ծանր բան է ինձ բաժին ընկել։ Ամենամտերիմ ընկերուհիս իրար խառնվել ու ելք էր որոնում։ Ու չէր հասցրել խնդրել, Ռուբեն Հայրապետյանն ինքն էր առաջարկել իր օգնությունը։ Ես ո՞վ եմ նրա համար, հեռու-հեռավոր մի մարդ երևի։ Լրագրող էլ չէի արդեն, որ ասեմ՝ գուցե սպասելի՞ք ուներ։ Ոչնչով փոխհատուցել չէի կարող, ու չէր էլ սպասում։ Իսկ իր արածն ահռելի, երկարատև, չափից դուրս մեծ օգնություն է։ Դրան գումարած՝ բարոյականն էլ ահռելի օգնություն դուրս եկավ. ես չեմ լսել, որ մեծահարուստը հիվանդին օգնելուց բացի, դեռ մի բան էլ բժշկին զանգի, հարցնի բուժման ընթացքի մասին, իսկ երբ հիվանդը հրաժարվի բուժումներից, միջոցներ ձեռնարկի, որ անպայման շարունակի… Ու ինչքան հասկացա, ես միակը չեմ։

Երեկվա հարցազրույցը նայել եմ ծայրից-ծայր։ Մի բան ասե՞մ, դուք տեսաք իսկական Ռուբեն Հայրապետյանին՝ թասիբով, սրտոտ և գուցե պետք եղածից մի քիչ ավելի անկեղծ։ Հրեշի ու բոբոյի կերպարի՞ն եք հավատացել, բա որ ես ուրի՞շ Ռուբեն Հայրապետյան եմ ճանաչում։ Շատերն են ճանաչում, բայց վերջին տասնամյակների մոդային տուրք տալով՝ նրա մասին կա՛մ վատը, կա՛մ ոչինչ։ Մեղադրա՞նքը, ինչպես ինքն ասաց՝ դատարա՛նը թող ապացուցի։ Չնայած, լավ էլ հասկանում եմ՝ էս ուրի՛շ կռիվ ա։ Ու մի բան էլ ասեմ՝ որպես մի քիչ ավելի երկար հիշողություն ունեցող լրագրողներից, հիշում եմ նաև 90-ականների կեսերի հալածանքը նրա հանդեպ։

Հիմա գիտեմ, թե էս գրածիս համար ինչեր եք ասելու, ինչ ուզում եք՝ ասեք, պետքս էլ չի, ես իմ խղճի հետ եմ ուզում հաշտ լինել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: