Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունը այցելեց ԱրմՆյուզի գրասենյակ, պնդելով, որ Ադեկվադ Դիսկուրսը ադրբեջանական քարոզչություն է տարածում...


Արթուր Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 612

Երկիր «ՀԺ»-ի զավեշտալի առօրյայից մի դրվագ. ուրեմն ուրբաթ օրը, ամիս 13-ին, լրատվականները սիգնալ են ստանում,

որ իշխանությունները Ամուլսարի հանքի դեմ պայքարողներին վերջնագիր են տվել: Էս, ինչպես կասեր Ռուբեն Հայրապետյանը` ուտկեն, դաշտ է գցվում, որպեսզի հնարավորինս չեզոքացնել շաբաթ օրը, ամսի 14-ին, Արցախի հետ ռազմական դաշինք կազմելու խորագրով անցկացվելիք հերթական Ադեկվադ Դիսկուրսի լուսաբանումը: Լուրը հասնում է ամուլսարցիքին, նրանք սկսում են նախապատրաստվել, Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ հայտարարությամբ է հանդես գալիս: Մենք, քաջ գիտակցելով այս ամենի նպատակը, հայտնում ենք դրա մասին հանրությանն, ու երկրի գերագույն գլխավոր խմբագրի մտքի փայլատակումը փոզմիշ է լինում: Վերջնագրի ժամկետն անցնում, գնում է, ոչ մի բան իհարկե տեղի չի ունենում: Քայլառաստ մեդիան անցնում է պլան «բ»-ի՝ իգնորին, որը իրականում իրենց դեպքում միշտ առաջնային է: «Բ»-ն իրենց կյանքի կրեդոն է, զոդիակի նշանը: Էդ «բ»-ին են ապավինելու այնքան ժամանակ, մինչև ստիպված կլինել «իգնոր» անել սեփական կանդալները: Անգլերենում նման ինքամոռաց իգնոր անելուն հատուկ բառ կա՝ «denial» բառացիորեն «մերժում»:

Հ.Գ. բուն դիսկուրսի ընթացքում ԱԱԾ-ի աշխատակից ներկայացող անձինք էկան անիմաստ «ցվետիտ» եղան: Ոստիկանությունը այցելեց ԱրմՆյուզի գրասենյակ, պնդելով, որ նրանք հաղորդում են ստացել առ այն, որ ալիքի կողմից լուսաբանվող Ադեկվադ Դիսկուրսը ադրբեջանական քարոզչություն է տարածում... հասկանու՞մ եք` Մեհրիբան Ալիևային Շուշիում մուղամ լսելու հրավիրած դալբայոբները մեզ մեղադրում են ադրբեջանական քարոզչության մեջ:

Հ.Հ.Գ. ցանկացած թեմայով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պետք է նկատի ունենան, որ իրենց կամքից անկախ, իրենց ինչոր պահի օգտագործելու են` որպես ուշադրությունը շեղող ծաղրածուների: Չեմ ասում մի բողոքեք, ասում եմ զգույշ եղեք, թույլ չտաք, որ ձեզ օգտագործեն: Համար մեկ օրակարգն Արցախն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: