Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների 2 բողոքը


  
դիտումներ: 151

Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել, որն այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց։

Ինչպես նաև, պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որը նույնպես մերժվեց։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: