Հայերեն   English   Русский  

«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» դատական նիստը կրկին հետաձգվել է


  
դիտումներ: 108

Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։Անկախին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Դատական նիստի հետաձգվելու պատճառը Սիլվա Համբարձումյանի կողմից նոր պաշտպանի ներգրավումն է գործին, որը դեռ չի ծանոթացել գործի նյութերին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2019թ․ հունվարի 29-ին, ժամը 13:10-ին։

Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ՝զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ եւ՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, եւ՛ …»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: