Հայերեն   English   Русский  

Ասադ.«ԱՄՆ-ն գողացված սիրիական նավթը վաճառում է Թուրքիային»


  
դիտումներ: 560

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չինական «Phoenix» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում նավթի խնդրին:

Ասադը նշել է, որ ԱՄՆ-ն Եփրատի արևելքից գողանում է սիրիական նավթի պաշարները և վաճառում է Թուրքիային: Իսկ ամերիկացիներից և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից առաջ էլ, ըստ Ասադի, սիրիական նավթը գողանում էր «ալ-Նուսրա» խմբավորումը և վաճառում Թուրքիային:

«Թուրքական ռեժիմը նավթի վաճառքի հարցում ուղիղ դեր է խաղում»,-նկատել է տվել Սիրիայի նախագահը և հավելել, որ Սիրիայում կան մասնավոր ընկերություններ, որոնք սպասարկում են Միացյալ Նահանգների շահերը:

«ԱՄՆ վարչակարգը տարածաշրջանում իր գոյությունը շարունակում է պահպանել մասնավոր ընկերությունների միջոցով, ինչպիսին օրինակ «Black water» կազմակերպությունն է»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: