Հայերեն   English   Русский  

իշխանության կողմից ստորության խրախուսումը խոսում է նույն իշխանության՝ բարոյական արժեհամակարգի ձևախեղվածության վտանգավոր աստիճանի մասին


Բագրատ Եսայան,ՖԲ նգրառում


  
դիտումներ: 496

Չէի ուզում անդրադառնալ ՆԱՈւՄ մի քանի նախկին անդամների վարքագծին։

Ի վերջո մարդկային հավաքականություններում հնարավոր են թե թյուրիմացություններ, թե դավադրություններ, թե դավաճանություններ։ ՀՅԴ-ն իր պատմության մեջ ունեցել է նման փորձառություն։ Նմաններն անցել են, շատերը մոռացվել, մեր կուսակցությունը կա ու կլինի։

Այս ջահելները վատ ճանապարհով գնացին։ Ցավոք։ Ոմանք՝ գիտակցաբար, ոմանք՝ առանց հասկանալու, ոմանք՝ իրենց «ընկերներին պադդերժկա» անելու համար։ Նրանք երիտասարդ են, անփորձ, ու լավ չի, որ իրենց «քաղաքական կենսագրությունն» ավարտեցին նման անարժան կերպով։

Բայց շատ ավելի արգահատելի է «կուլիսներում» գործող որոշ «փորձառուների» կեցվածքը, որոնք, շատ լավ ծանոթ լինելով Դաշնակցության պատմությանը, սկզբունքներին, կարգապահությանն ու ավանդույթներին, իրենք տարիներով ներկայանալով որպես անմնացորդ նվիրյալներ, այս «խակերի» անմիտ թոթովանքը, անգրագետ ու չկապակցված խոսքը բնութագրում են որպես «լուսավոր, երիտասարդ մտավորական, ազատ մտքի համար պայքարող», այս ածականներով փորձելով խրախուսել նրանց դավադիր արարքը, կուսակցության մեջ իրենց չբավարարված ամբիցիաները բավարարելու կամ տարիներ ձգվող «աբիժնիկությունը» արդարացնելու համար։

Սա իսկապես զզվելի է և պետք է գնահատականի արժանանա։ Դե իսկ իշխանության կողմից ստորության խրախուսումը (վկան՝ իրենց քարոզչական գործիք դարձած պետրոսի ու հ1-ի՝ սրանց ամբիոն տալու անսահման պատրաստակամությունը), քաղաքական հակառակորդին թեկուզ փոքր «հարված» հասցնելու համար, խոսում է նույն իշխանության՝ բարոյական արժեհամակարգի ձևախեղվածության վտանգավոր աստիճանի մասին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: