Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել


  
դիտումներ: 365

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատավոր Լուսինե Աբգարյանի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Միջնորդությունը ներկայացրել է Արամ Վարդեւանյանը։ Միջնորդության համար հիմք է հանդիսացել դատավորի օբյեկտիվության մասին կասկածը։ Միջնորդությանը նախորդել է նիստի փակ մասը, որի ընթացքում փաստաբանները դատավորին հստակեցնող հարց են ուղղել։ Խոսքը ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության մասին է՝ կապված դատավորի եղբայր Դավիթ Աբրահամյանի հետ, որը «Ֆեյսբուք»-ում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի ընկերն է։ Մյուս հիմնավորումն այն է, որ դատավոր Աբգարյանի անունը չի հանվել այն դատավորների ցուցակից, որոնց մոտ կարող էր ընկնել գործը, չնայած արձակուրդի նախօրեին, իսկ պրակտիկան հակառակն է պահանջում։ «Հարց է առաջանում, թե ինչպես է գործը ձեզ մոտ հայտնվել»,- հայտարարեց Վարդեւանյանը։

Իսկ դատավորի հստակեցնող հարցերին, թե հայտնի են արդյոք իր սուբյեկտիվ մոտեցման մասին փաստեր, հետեւեց պատասխան, որ նման փաստեր հայտնի չեն, սակայն հաշվի առնելով թվարկվածը՝ օբյեկտիվության հիմնավորված կասկածներ են առաջանում։ Ինչ վերաբերում է վերջին կետին, կապված արձակուրդի հետ, դատավորը պարզաբանեց, որ գրաֆիկն ինքը չի կազմում, եւ իրեն հայտնի չէ, թե ինչու է այդպես ստացվել։

Դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը միջնորդությունը գնահատեցին որպես չհիմնավորված։

Դատավորը հեռացավ խորհրդակցությունների սենյակ։ Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին, ժամը 14։00։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: