Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ և շատ սիրված Ալեն Դելոնը


  
դիտումներ: 3820

Ֆրանսիացի սիրված դերասան Ալեն Դելոնը վախճանվել է Փարիզի Ամերիկյան հոսպիտալում,84 տարեկանում: Նրան հոսպիտալացրել են ուրբաթ՝ սրտի անբավարարության պատճառով: Նա 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդկանցից մեկն էր:

Մեկ տարի առաջ տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է. « Ես արտիստ եմ, բայց ոչ դերասան, ես դերասանական ակադեմիաներ չեմ ավարտել:Ես ոչինչ չեմ արել արտիստ դառնալու համար: 14 տարեկանում թողել եմ դպրոցը, հետո գնացել եմ բանակ: Ես այն արտիստներից եմ, որոնց անվանում էին Ժան Գաբեն, Լինո Վենտուրա կամ Բերտ Լանկաստեր: ՈՒժեղ անհատներ, որ նկարահանվում էին կինոֆիլմերում: Առանց ավելորդ համեստության` կարող եմ հայտարարել, որ այդ մասնագիտությունն ինձ հաջողվեց: Ես երբեք չեմ երազել այդ կարիերան: Ես չեմ ծնվել Ալեն Դելոն դառնալու համար: Ես վաղուց մեռած պիտի լինեի: Բայց դա կոչվում է ճակատագիր»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: