Հայերեն   English   Русский  

Ըմբիշները տարեվերջյան հավաք են անցկացնում Ծաղկաձորում


  
դիտումներ: 108

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները տարեվերջյան հավաքն են անցկացնում Ծաղկաձորում գտնվող ուսումնամարզական համալիրում:


Հունահռոմեականների հավաքը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 27 ըմբիշներ:
Ազատ ոճի ըմբիշները հավաքը սկսել են դեկտեմբերի 8-ին և կավարտեն դեկտեմբերի 22-ին:
Ծաղկաձորում են գտնվում նաև հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականները:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: