Հայերեն   English   Русский  

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի գործադիր տնօրենին


  
դիտումներ: 240

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինստիտուտի հետ ծրագրերի իրականացման հնարավորություններին, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և խնդիրների շուրջ:

Արևելք-Արևմուտք ինստիտուտը միջազգային հեղինակավոր թինք-թենք (think tank) է, որը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մասնավորապես, կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում: Ինստիտուտի գործունեության կիզակետում են նաև ժամանակակից մարտահրավերներին և դրանց լուծմանը վերաբերող խնդիրները:հհ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: