Հայերեն   English   Русский  

Օրացույցի այս օրը


  
դիտումներ: 942

Այսօր Լուսացույցի միջազգային օրն է:

Այն նշվում է օգոստոսի 5-ին, ի պատիվ 1914-ին կատարված իրադարձության: Այն ժամանակ ամերիկյան Քլիվլենդ քաղաքում հայտնվեց այսօրվա լուսացույցի նախատիպը, որն ուներ կարմիր ու կանաչ լապտերներ, իսկ լույսերը փոփոխվելուց ձայն էին արձակում:

Ամենաառաջին լուսացույցը հայտնագործել է բրիտանացի Ջեյ Նայթը` 19-րդ դարում: Այդ սարքը 1868-ին տեղադրվել էր Լոնդոնում, խորհրդարանի շենքի մոտ: 3 տարի անց այն պայթեց ու դրանից ոստիկան վիրավորվեց, ինչը պատճառ դարձավ, որ լուսացույցը մոռացության մատնվեր գրեթե 50 տարի, մինչև 1910 թիվը, երբ մշակվեց ու արտոնագրվեց առաջին ավտոմատ լուսացուցային սարքը` երկգույն լապտերներով:

Իսկ եռագույն լապտերներով լուսացույց առաջին անգամ տեսել են Դեթրոյտի ու Նյու-Յորքի բնակիչները, 1920-ին: Ժամանակի ընթացքում դրանք մասսայական դարձան նաև Ամերիկայի տարբեր քաղաքներում ու Եվրոպայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: