Հայերեն   English   Русский  

Սա Ամերիկա է…


​Ընթերցողի խոսք


  
դիտումներ: 1961

Նախկին գործընկերոջս որդին զանգել էր Լեհաստանից:

Փորձեցի նրան ազատ խոսելու հնարավորություն տալ,գրասեղանից վերցրի մի փոքրիկ գրքույկ դուրս եկա պատշգամբ:Հաճելի եղանակ էր դրսում:Մինչ սենյակից ներս հրավիրվեցի արդեն ավարտում էի ջութակահար Սեդա Ադալյանի ՛՛Ամերիկյան խճանկար՛՛Էսսեի/՛՛Վան Արյան՛՛հրատ.,2019թվ./ ընթերցումը:

Արագ ավարտեցի:Որքան էլ ուրախ էր զրուցակիցս, ես միանգամից տխրեցի:Տխրեցի քանզի կրկին առնչվել էի հայի բախտին օտար ափերում երազանքների որոնմանը:Հայ մտավորական կնոջ սրտի զարկերնն է հանրայնացնում հեղինակը,ներկայացնում ժամանակի մի վավաերապատկեր ու շատերի նման բախվում.՛՛Հապա ի̉նչպես,սա Ամերիկա է և մեծ շուկա ,ում ուզեմ կընտրեմ՛՛՛՛գնահատականին:

Բայց միշտ արթուն հայի պապենական հպարտությունը, վերցնում է թուղթը և գրում.՛՛ես երբեք շուկայի ապրանք չեմ եղել ու չեմ լինի:Հողիս և ընտանիքիս տված կրթությունը ինձ թույլ են տալիս իմանալ իմ իսկական արժեքը,որ փողով չի չափվում:Դուք դա չհասկացաք, ցավում եմ՛՛:

Հայի հպարտություն որի մասին միշտ խոսվում է: Խոսվում է թավշյա հեղափոխությունից հետո, խոսվում էր դրանից առաջ երբ գրվում էր այս էսսեն /1999թվ./ նաև շատ հնում:Արտագաղթի հետ հույս կապող ամեն մի հայ պիտի կարդա այս գողտրիկ գրքույկը, կարդա ու խորհի:Ինքը մնա իր հույզերի հետ ու նոր միայն որոշի գնա, թե̉…

Սեդա Ադալյանի ընթերցողների լայն շրջանակին հասցեագրված հուշապատումը հաճելի նվեր է իր եղբոր,ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի 90-ամյակին /ծնվ. Սիմֆերոպոլում 10.11.1929թվ./ով հեղինակել է գրքի շապիքին զտեղված հեղինակի դիմանկարը:Ի դեպ գրքի շապիկին զտեղված հեղինակի ընտանեկան լուսանկարից էլ ընթերցողը կիմանա ,որ նկարչ է նաև նրա ամուսինը`Պողոս Հայթայանը:

Վաղարշակ Ղորխմազյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: