Հայերեն   English   Русский  

​Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի


  
դիտումներ: 601

Պակիստանի հատուկ դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին դատապարտել է մահապատժի պետության դավաճանության գործով, տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով Gulf News թերթին:

Մուշարաֆը մեղադրվում է 2007 թ. սահմանադրության դրույթները խախտելու համար, երբ երկրում մտցրել է արտակարգ դրություն:

Ինչպես հաղորդում է թերթը, վճիռը կարող է բողոքարկվել: Նշվում է՝ պատմության մեջ առաջին անգամ է, որ Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտում երկրի նախկին առաջնորդին:

74-ամյա Մուշարաֆը ներկայումս գտնվում է Դուբայում, ուր մեկնել է 2016 թ. բուժման նպատակով: Թերթի տվյալներով՝ նա պնդում է, որ չի կարող վերադառնալ Պակիստան բազմաթիվ առողջական խնդիրների պատճառով, որոնք սպառնում են իր կյանքին:

Մինչ այս Մուշարաֆն ազատվել էր գրավով համաձայն մեղադրանքի մի շարք կետերի, այդ թվում և 2006 թ. Բելուջիստան Աքբար Բուտտի երկրամասում ազգայնականների առաջնորդի սպանության մասնակցությունը և 2007 թ. Ռավալպինդի քաղաքում վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանությունը:

Մուշարաֆը իշխանության է եկել 1999 ռազմական հեղաշրջումից հետո և նախագահի պաշտոնն է զբաղեցրել 2001-2008 թթ.: Նա ստիպված էր հրաժարական տալ զանգվածային ցույցերի պայմաններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: