Հայերեն   English   Русский  

​«Հեղափոխական կոկտեյլ». հողային մայդան Կիևում


  
դիտումներ: 393

Այսպես կոչված հողերի ցույցերը Կիևում կարող են վերածվել «լիարժեք մայդանի»: Այսպիսի միտք է հայտնել այսօր ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը՝ մեկնաբանելով բախումները Կիևի կառավարական թաղամասում:

Փորձագետը նշում է, որ ինչպես 2004 և 2014 թվականներին, Ուկրաինայում այժմ «դասական հեղափոխական կոկտեյլ» է նկատվում. հասարակական կարծիքը, ընդդիմությունը խորհրդարանում և օլիգարխների մի մասը հանդես են գալիս գործող իշխանության դեմ:

«Պակասում է միայն արտաքին օրինականացումը և գործարկման կոճակը, բայց դա միանգամից չի լինում»,- ասել է Բորտնիկը:

Ինչպես հիշեցնում է REGNUM գործակալությունը, այսօր Կիևում միանգամից մի քանի ցույց է տեղի ունենում, որոնցից ամենամասշտաբայինը՝ հողերի վաճառքի մասին օրենքի ընդունման դեմ: Ցույցի ընթացքում արդեն բախումներ են տեղի ունեցել, ընդ որում աստիճանաբար մեծանում է դրանց ինտենսիվությունը: Ուժայինները քանդում են ցուցարարների վրանները, ցույցերին մասնակցող արմատականները քարեր, շշեր և փայտեր են շպրտում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: