Հայերեն   English   Русский  

​Համահայկական մի կառույց կա, որ աշխարհով մեկ՝ ժամացույցի պես աշխատում է


Դավիթ Վանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 300

Մի տեղ Սենատն է բանաձև ընդունում, մի այլ տեղ համահայկական երիտասարդական բանակում է։

Մի տեղ գրքի հրատարակում է ու գրողի հոբելյանի դիմավորում, մեկ այլ տեղ՝ հայկական դպրոցի բացում է։

Մի տեղ՝ բարդ պայմաններում գործող խմբեր են, մեկ այլ տեղ մշակութային փառատոն։

Մի տեղ հայրենադարձության կազմակերպում է, մեկ այլ տեղ հայամետ բանաձևի ընդունում ու Հայ Դատի գրասենյակի բացում։

Մի տեղ կամավորական շարժում է, մեկ այլ տեղ իսլամիստների դեմ զինյալ պայքար ու համայնքի պաշտպանություն։

Մի տեղ բարեկամական կապերի հաստատում է, մեկ այլ տեղ թշնամու թիկունքում աշխատանք։

Մի տեղ մարզական միջոցառումներ են, մեկ այլ տեղ դասախոսություններ ու գիտական կոոնֆերանս։

Մի տեղ բարեգործական միջոցառում է, մեկ այլ տեղ դիրքերի ամրացում։

Ու այսպես շարունակ՝ աշխարհով մեկ․․․

Իսկ այդ նույն ժամանակ Հայաստանում այս մարդկանց հասցեին՝ իշխանությունները, էլ դավաճան, էլ հայրենիք վաճառող, էլ, էլ, էլ․․․

Մարդ ինչքան պիտի ստոր լինի, որ հարյուր տարուց ավել սեփական ժողովրդին ծառայող այս մարդկանց այդպես վերաբերվի։

Դեպի Արարատ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: