Հայերեն   English   Русский  

Նիդերլանդների Սենատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը


  
դիտումներ: 75

Երեկ՝ դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Այս մասին հայտնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 12-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը եւս առանց քննարկման եւ քվեարկության, միաձայն վավերացրել էր Հայաստան - Եվրամիություն Համարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Նշենք, որ Եվամիության և Հայաստանի միջև Համընդգրկուն և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն վավերացրել է մոտ 2 տասնյակ երկիր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: