ԱՄՆ պետդեպարտամենտ. Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ չի փոխվում
դիտումներ: 300
Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների պաշտոնական արտաքին քաղաքականությունը ներկայումս փոփոխություն չի կրում:
Պետդեպարտամենտի հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի սուր հակասությունների խորապատկերում:
«Մեր դիրքորոշումն արտացոլված է նախագահի ապրիլին արած հայտարարության մեջ»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ելույթ ունենալով՝ Թրամփը ավելի քան 1,5 միլիոն մարդկանց սպանություններն ու բռնագաղթը որակեց որպես XX դարի ամենսոսկալի չարագործություններից մեկը, սակայն չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: