Հայերեն   English   Русский  

Դավիթ Խաժակյանը պատմական հնարավորություն ունի ազատվելու Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատողի պիտակից


Նարեկ Սամսոնյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 85

Երեկ Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառում էի արել և այդ գրառման ոգին ենթադրում է նաև ստեղծված խնդրին այլընտրանքային լուծում առաջարկել:

Եվ ուրեմն. Երևանի Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ներկայացնում է նաև ընտրություններին չմասնակցած հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքը և նա այդ գործը շատ լավ է անում: Էդմոնին Նիկոլը ստիպել է Դավիթին հետ կանչել ու միգուցե Էդմոնի համար այդ «գործն» անելը քաղաքական պարտավորության արդյունք է, բայց Խաժակյանն այդ պարտավորությունը չունի: Խաժակյանը պարտավորություն ունի ստանձնած իր ընտրողների և վերոգրյալ հարյուր հազարների առաջ:

Բացի վերոգրյալը, Դավիթ Խաժակյանը պատմական հնարավորություն ունի ազատվելու Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատողի պիտակից և պահպանելով մանդատը Երևանի Ավագանիում դառնալ իրական քաղաքային ընդդիմություն: Այս քայլով Խաժակյանը նաև հետագա ավելի լուրջ քաղաքական կարիերա ունենալու հնարավորություն կստանա:
Խաժակյան` #Չդնես





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: