2020-ին կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը. Հակոբ Արշակյան
Նրա խոսքով, 2020-ին արդեն հայտարարել են, որ կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը:
«Երեք ռազմավարություններ են մշակվել՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թվայնացման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, որոնք արդեն հանրային քննարկման են դրված»:
Նա տեղեկացրեց, որ Գյումրիի տեխնոպարկում արդեն իսկ տեղակայված են 35 ընկերություններ. «Այսինքն կարող ենք ասել, որ Գյումրին մեր տեխնոլոգիական երկրորդ կենտրոնն է դառնում: Վանաձորի տեխնոպարկում ընկերությունների թիվն արդեն 20-ի հասնում: Այստեղ 2020 թվականին ֆինանսավորումն ավելանալու է»:
Անդրադառնալով կապի ոլորտին նախարարը նշեց, որ այս տարի կապի ոլորտում ձեռքբերումներից է Արցախի հետ ռոումինգի սակագների իջեցումը՝ նվազումը կազմել է 11-44 տոկոս. «Ակնկալվում է, որ հուլիսի 1-ից նորից նվազում պետք է լինի»: