Հայերեն   English   Русский  

Զելենսկին և Թունբերգը, «Յանդեքս»-ի վարկածով, առավել մեծ ժողովրդականություն են վայելել 2019 թվականին


  
դիտումներ: 89

«Յանդեքս»-ը պարզել Է, թե օգտատերերի շրջանում որ իրադարձություններն ու անձինք են առավել մեծ ժողովրդականություն վայելել 2019 թվականին՝ որոնիչում կատարված հարցումների արդյունքների ամփոփումից հետո:

Իրադարձություններից օգտատերերի առավել մեծ հետաքրքրությունն են առաջացրել Ուկրաինայի ընտրությունները և հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում, իսկ առավել մեծ ժողովրդականություն վայելող անձինք են դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը: Այդ մասին ասված Է ընկերության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է դեկտեմբերի 18-ին:

2019 թվականի ընթացքում որոնումների արդյունքների համաձայն, «Յանդեքս»-ի օգտատերերին ամենից շատ հետաքրքրող իրադարձությունների թվում հայտնվել են նաև չարտոնված ակցիաները Մոսկվայում, «Սուպերջեթ»-ի վթարը «Շերեմետևո»-ում, ամերիկյան գաղտնիացված «Գոտի-51»-ի «գրոհի» շուրջ առաջացած իրարանցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: