Զելենսկին և Թունբերգը, «Յանդեքս»-ի վարկածով, առավել մեծ ժողովրդականություն են վայելել 2019 թվականին
Իրադարձություններից օգտատերերի առավել մեծ հետաքրքրությունն են առաջացրել Ուկրաինայի ընտրությունները և հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում, իսկ առավել մեծ ժողովրդականություն վայելող անձինք են դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը: Այդ մասին ասված Է ընկերության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է դեկտեմբերի 18-ին:
2019 թվականի ընթացքում որոնումների արդյունքների համաձայն, «Յանդեքս»-ի օգտատերերին ամենից շատ հետաքրքրող իրադարձությունների թվում հայտնվել են նաև չարտոնված ակցիաները Մոսկվայում, «Սուպերջեթ»-ի վթարը «Շերեմետևո»-ում, ամերիկյան գաղտնիացված «Գոտի-51»-ի «գրոհի» շուրջ առաջացած իրարանցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: