Հայերեն   English   Русский  

​Միգրանտների օրը


Երկիր մոլորակի յուրաքանչյուր 30-րդ բնակիչը թողել է իր տունը, որպեսզի երջանկություն գտնի ուրիշ երկրում


  
դիտումներ: 1106

272 միլիոն մարդ կամ մոլորակի բնակչության 3,5 տոկոսն այսօր գաղթական է՝ միգրանտ: Մարդիկ, որոնք տեղափոխվել են ուրիշ երկրներ, որպեսզի ավելի շատ վաստակեն կամ ապրեն անվտանգության մեջ:

Վերջին 10 տարում վերաբնակվածների թիվն ավելացել է 51 միլիոնով, սակայն նրանց առաջնահերթությունները չեն փոխվել: Ինչպես և դարասկզբին, միգրանտների 50 տոկոսը ձգվում է դեպի 10 երկիր, որոնց թվում են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Գերմանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ներկայումս աշխարհի վերաբակների 68 միլիոնը հարկադրված են տեղափոխվել, որոնցից 25 միլիոնը փախստական են, 3 միլիոնը՝ փախստականի կարգավիճակ հայցող և 40 միլիոնը՝ ներքին վերաբնակ:

2000 թ. ի վեր միգրանտներն օրացույցում ունեն իրենց օրը՝ դեկտեմբերի 18-ը՝ Միգրանտի միջազգային օրը, որ սահմանվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևով (թիվ A/RES55/93): Ինչո՞ւ հենց այդ օրը, քանի որ 1990 թ. դեկտեմբերի 18-ին է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն ընդունել է Բոլոր միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան: Ի լրումն՝ 28 տարի անց՝ 2018 թ. Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում հաստատվեց Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի համընդհանուր դաշնագիրը: Այն ստորագրած երկրները պատրաստակամություն են հայտնել օգնելու գաղթածների սոցիալականացմանը և պայքարելու այլատյացության դեմ: Սակայն լարվածությունն այդ խնդրի կապակցությամբ այնքան մեծ է, որ ոչ բոլորն են համաձայնել մասնակցել: ԱՄՆ-ն, Ավստրիան, Շվեյցարիան, Իսրայելը, Լեհաստանը հրաժարվել են ստորագրությունից՝ մտավախություն ունենալով, որ դաշնագիրը կսահմանափակի իրենց գործողությունները: Որոշ երկրներ էլ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը, Մարաքեշի դաշնագիրն ընդունել են վերապահումով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: