Հայերեն   English   Русский  

Սիրո համար հեռուն ո՞րն է …


​Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 621

Նման շատ հարցականներ և ճիշտ ապրելու արվեստի գաղտիքներ է բացում Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ,

ամերիկաբնակ լոռեցի արձակագիր Պատրիկ Արտեմի (Պատվական Շաքարյան) 5-րդ ժողովածուն /«Ժառանգություն», «Լուսաբաց» հրատ., 2019թ./: Նախորդ գրքրի նման (առաջինը՝ «Լեռան երեկոն», 2004թ.) այս ժողովածուն ևս ընթերցվում է չնվազող հետաքրքրությամբ, ընթերցողին միանգամից պարուրում սիրո և կարոտի զգացումների նուրբ գալարով, հոգեվերլուծության և սեփական անձի գնահատման ինքնատիպ պահանջով: Ամենևին էլ պատահական չէ, որ Լոռու մարզային գրադարանում վերջերս կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ Վանաձորի պետհամալսարանի գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը անդրադառնալով ժողովածուի առաջին՝ «Սուլթան» պատմվածքին մասնավորապես ասել է. «Հիշողությունը անցյալի նեկայությունն է այսօրվա մեջ, որը լավ է ներկայացնում Պատրիկ Արտեմին չմոռանալով նաև առդի ժամանակաշրջանը»: «Արևեյան մանկություն» վիպակը, որ ներառում է յոթ առանձին պատումներ, գրողի մանկության արահետներով ընթերցողը նրա հետ հասնում է հեռավոր Ամերիկա, ամբողջ ճանապարհին ընթերցողի ականջին է հասնում խտացված, խոհափլիսոփայական մտքերով լի ասելիք, երբեք չմոռանալով սիրո և կարոտի մասին: «Արևելյան» քանզի թե նույնքան պարզ, անաղարտ ու այսպես ասած ճիշտ Լոռվա բնաշխարհի նման:

Առաջին սեր, ինքնահաստատման ցատկեր քարե կամրջից, մտովի պտույտներ Մարց- Լորուտյան եղյամածածկ լեռնակածաններով, իսկ վերջում ճգնավորի կարգավիճակ՝ գրասեղան և դառը, թունդ օղի…: Լայն է հեղինակի թեմատիկ հետաքրքրությունների շրջանակը: Ինչպես Պ. Շաքարյանի 2017թ. հրատարակած նախորդ երկու ժողովածուները /«Սորան», «Խաղը»/ այս մեկը ևս խմբագրել է ու վերջինիս տպագրությունը նաև հովանավորել է իր մանկության ընկերուհին՝ Վանաձորի պետ. համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր-պռոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, ով վանաձորյան շնորհանդեսում անդրադառնալով «Հրեշտակների սատանան» վիպակին ընդգծեց հեղինակի սուր և դիպուկ բնութագրերը Հայաստանի քաղաքական անցուդարձին, առաջին երեք նախագահների գործունեությանը:

Գիտեի, որ չկա, բայց կրկին փնտրեցի Պ. Արտեմի «Սորան» ժողովածուում նույնանուն պատմվածքը, չկա ու դա հենց լոռեցիներիս շատ սրտամուտ այդ բառի նշանակությանը և օգտագործման դաշտին ավելի լայն բնորոշում է կանխատեսում: Հետաքրքրության համար ընթերցողի ականջին եմ հասցնում այս պատումի ավարտը. «Դուք երջանիկ հիմարներ եք, նե՛րս եկեք, բախտաբերուկ շաշեր»:

Որքան լոռեցիական է արձակագրի այս բնորոշումը առավել քան հուզիչ ու ընկալելի եղավ ալավերդցիներին և հյուրերին հասցեագրված նրա խոսքը Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի հաշվետու համերգի ժամանակ, որտեղ էլ նա իր ստեղծագործական թռիչքի գագաթ անվանեց «Ոտքով Լոռի» հուշապատումը: Կարծում եմ ասվածը ընդամենը մի փորձ է աշխարհագրական ընդարձակ տարածքն ընդգրկող և պատմվածքների ու վիպակների ժողովածուն ներկայացնելու համար:

Մնացյալը թողնում եմ մասնագետներին ու ընթերցողներին ու հավաստում ,որ այս ժողովածուն արժանի նվեր է ընթերցողին ու ինքնանվեր Պ. Արտեմի 80-ամյակին (ծնվ. 20.11.1939թ.), միանում եմ հնչած շնորհավորանքներին և սպասում հեղինակի մտքի և գրչի նոր առկայծումների:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: