Հայերեն   English   Русский  

Շուրջ 45 ձեռներեց վերապատրաստման դասընթաց կանցնի Սիլիկոնյան հովտում


  
դիտումներ: 110

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ համագործակցությամբ հաջորդ տարի շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկի Սիլիկոնյան հովիտ: Այս մասին դեկտեմբերի 18-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ծրագրերի կազմումը կատարվել է ոլորտի մասնագետների գործուն մասնակցությամբ: Հստակ մատնանշվել է կրթական, վերապատրաստման կարիքը։ Մենք նախատեսում ենք 2020-ին Երևանից և մարզերից 3000-ական մասնագետների կրթության դասընթացներ անցկացնել: Երկրորդ ուղղությունը ձեռներեցության զարգացումն է: Շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկենք Սիլիկոնյան հովիտ»,-ասաց Արշակյանը:

Նախարարությունն այս ուղղությամբ արդեն իսկ ունի պայմանավորվածություններ: Ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և գլխամասի հետ համատեղ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: