Հայերեն   English   Русский  

Ու եթե շատերս «ախտահանենք» մեր ֆեյսբուքյան տիրույթը, շատ արագ էֆեկտը կզգացվի


Բաբկեն Թունյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 428

Էսօրվանից էսպիսի «ֆլեշմոբ» եմ սկսում։

Ընկերներիս ցանկից հեռացնում ու արգելափակում եմ բոլոր ֆեյքերին ու իրենց լեքսիկոնում հայհոյանք, վիրավորանք օգտագործողներին՝ անկախ նրանից, թե որ ճամբարում են ու ում են հայհոյում։

Անֆոլլոու եմ անում նաև ֆեյքերի գրառումները տիրաժավորող զլմ-ներին։
Դրանով լուծում եմ 3 խնդիր.
1. Խնայում եմ նյարդերս,
2. Ֆրենդլիստումս տեղ եմ ազատում նորմալ մարդկանց համար,
3. Իմ նպաստն եմ ունենում fakenews-ի տարածումը կանխելու ու ապատեղեկատվության, մանիպուլյացիայի դեմն առնելու գործում։

Մի ժամանակ մտածում էի՝ ճիշտը Էդ գործով զբաղվող մարդկանց տեսադաշտում պահելն է։ Բայց հիմա հասկանում եմ, որ էդպես ակամայից մեծացնում եմ իրենց լսարանը՝ իմ նյարդերի հաշվին։ Իրենց ամենաշատը հարվածելու է իրենց լսարանի փոքրանալը։ Կամ, պահանջարկի նվազումը:
Ու եթե շատերս «ախտահանենք» մեր ֆեյսբուքյան տիրույթը, շատ արագ էֆեկտը կզգացվի։
Ինչպես ասում են, ничего личного ;)

Էնպես որ, մարտահրավերս նետում եմ բոլոր նորմալ մարդկանց, ովքեր ցանկանում են առողջացնել ֆեյսբուքի հայկական տիրույթը։)))





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: