Պետության գլո՞ւխ, թե՞...
Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում
նրանց վրա ճնշում գործադրելու, ՍԴ–ն «բուդկայի» պես սեփականաշնորհելու և պետական կառավարման համակարգը մեկ դերասանի թատրոնի վերածելու օրենքը։
Հիմա այդ օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեղանին է։ Նա պետք է որոշում կայացնի։ Կա՛մ ստորագրել հակասահմանադրական ու հակաբարոյական այդ օրենքը և կրել ամբողջական պատասխանատվություն դրա հետևանքների համար, կա՛մ օրենքն ուղարկել ՍԴ՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։
Սա այն դեպքն է, երբ քաղաքական քամիներով և այսրոպեական կոնյունկտուրայով առաջնորդվելու տարբերակը շատ վատ հետևանքների կբերի և՛ պետության, և՛ անձամբ պետության գլխի ֆունկցիա կատարող Արմեն Սարգսյանի համար։
Քաղաքականության ու հատկապես պետական կառավարման համակարգում շատ կարևոր է անձնական պատասխանատվության ինստիտուտը։ «Ես չէի ուզում, ինձ ստիպեցին» ոճի արդարացման տարբերակները չեն անցնելու։