Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին


  
դիտումներ: 673

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Ողջունելով հյուրերին` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսությունը և դերակատարների պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր հարթակներում առկա համագործակցության առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում փոխադարձաբար կարևորվեց միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման նշանակությունը՝ որպես երկկողմ օրակարգի բաղադրիչ:

Զրուցակիցներն ընդգծեցին միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխաջակցության և փոխվստահության ձևավորված ավանդույթը և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու այդ սերտ համագործակցությունը:

ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվեց, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և հանգուցալուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: