Հայերեն   English   Русский  

​Forbes-ը YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների եռյակում ընդգրկել է 5-ամյա աղջկա


  
դիտումներ: 176

Կրասնոդարցի 5-ամյա Նաստյա Ռաձինսկայան Forbes-ի վարկածով դարձել է երրորդը YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների մեջ: Ամսագիրը նրա շահույթը 2018 թ. հունիսից մինչև 2019 թ. հունիս գնահատել է 18 մլն դոլար: Վարկանիշի առաջին տեղում 8-ամյա Ռայան Քաջին է Տեխասից, որը 2015-ից տեսանյութեր է տեղադրում, որոնցում նա խաղալիքներ է փաթեթավորում:

Նաստյան մի քանի ալիք ունի՝ ընդհանուր 107 մլն բաժանորդներով: Նրա հովանավորների թվում են Danone-ը, Walmart-ը, Legoland-ը: Ընդհանուր հաշվով նրա հոլովակներն ունեցել են 42 մլրդ դիտում: Ամենից շատ դիտումներ՝ 767 մլն, ունեցել է նրա այցը հոր հետ կոնտակտային գազանանոց:

Նաստյան ծնվել է մանկական կենտրոնական կաթվածով, և բժիշկները սկզբում կասկածել են, որ նա կկարողանա խոսել: Ծնողները համառորեն պարապել են նրա հետ, տեսագրել նրա զարգացումը և տեղադրել այդ տեսանյութերը համացանցում ազգականների համար: Աշխատանքը տեսախցիկի առջև եղել է թերապիայի միջոցներից մեկը: 2018 թ. ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Նաստյան տեսագրում է հոլովակներ իր մասին, իր ուղևորությունների, խաղերի և զվարճությունների մասին, ընդ որում խոսում է ռուսերեն, սակայն նրա հոլովակները թողարկվում են յոթ լեզվով:

Ամսագիրը YouTub-ի բլոգերների շահույթը գնահատում է՝ հաշվի առնելով նրա եկամուտները գովազդից, հովոնավորների հրապարակումներից, Captiv8, SocialBlade и Pollstar վերլուծական ընկերությունների տվյալները և ոլորտի աղբյուրները: Շահույթը գնահատվում է առանց հարկերը և այլ վճարները հաշվի առնելու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: