Հայերեն   English   Русский  

Գիշերօթիկի 260 երեխաներ վերադառնում են ընտանիքներ, որոնց բնաիրային օգնություն կտրամադրվի. փոխնախարար


  
դիտումներ: 80

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց, որով «երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառումից դրամական միջոցները վերաբաշխվում են «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառումներով իրականացվող ծրագրերին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը նշեց, 2020 թվականից դադարեցնում են «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների միջոցով իրականացվող գիշերօթիկ խնամքի ծառայությունները:

«260 երեխաները, որոնք վերադառնում են իրենց ընտանիքներ, առաջարկում ենք ընդգրկել այս ծրագրերի շրջանակներում եւ բնաիրային օգնություն տրամադրել: Դրա մեջ մտնում է ծախսած էլէկտրաէներգիայի գումարը, հագուստ, կոշիկ եւ սննդի զամբյուղ, որը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր»,-ասաց փոխնախարարը:

Իր հերթին վարչապետ Փաշինյանն ասաց, որ այն նյութական օգնությունը, որ գնում էր գիշերօթիկ դպրոցներում եւ երեխաներին բաշխվում էր այդ դպրոցների միջոցով, իր ռիսկերով, հիմա ուղիղ դա հատկացնում են երեխաների ընտանիքներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: