Հայերեն   English   Русский  

Մասնագիտական նոր ուղղություն՝ Հայաստանում. Կուսուցանվի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը


  
դիտումներ: 860

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել են Երևանի Ն. Աճեմյանի անվան N2 պետական տարածաշրջանային քոլեջում շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը:

Կենտրոնը նախատեսված է սառնարանային տնտեսության ոլորտում ինժեներական և տեխնիկական անձնակազմի վերապատրաստման և սերտիֆիկացման համար։

Այն մասնագետներին հնարավորություն կտա մասնակցելու ուսուցողական գործնական ծրագրերին և ուսումնասիրել սառնագենտների օգտագործման նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները: Ավելին, բարձրակարգ կրթության և ճիշտ տեղեկատվական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանի երկրներում խթանել անվնաս սառնագենտների համատարած կիրառումը, սառնարանային և օդորակման սարքավորումների սպասարկման որակի բարձրացումը, ինչպես նաև ֆտորացված գազերի արտանետումների նվազեցումը, ինչն օզոնային շերտի պահպանության կարևոր բաղադրիչ է:

Հավելենք նաև, որ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ կառավարությունը մասնագիտությունների ցանկում ավելացրել է նոր՝ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը, մշակվել է պետական ուսումնական ստանդարտ, երեք միջին մասնագիտական հաստատություն վերզինվել են ժամանակակից նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տվել կազմակերպելու 2019-2020 թվականների ընդունելություն «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության համար («Սառնարանային տնտեսության տեխնիկ» որակավորմամբ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: