Հայերեն   English   Русский  

2020 թվականին ծխող տղամարդկանց թիվը կնվազի


  
դիտումներ: 115

Աշխարհում ծխախոտի դեմ պայքարն իր պտուղներն Է տվել. ծխող տղամարդկանց թիվն այլեւս չի ավելանա, և 2020 թվականին կնվազի 2 միլիոնով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Այս եզրակացության Է եկել դեկտեմբերի 19-ին Ժնեւում հրապարակված հոդվածում:

«Դրականն այն Է, որ «…» ծխախոտի սպառողների թիվը դադարել Է աճել եւ, կանխատեսման համաձայն, 2020 թվականին տղամարդկանց շրջանում 2 միլիոնով կնվազի (մինչեւ 1 մլրդ 91 մլն մարդ) 2018 թվականի մակարդակի համեմատությամբ, եւ 5 միլիոնով՝ մինչեւ 2025 թվականը (մինչեւ 1 մլրդ 87 միլիոն)»,-արձանագրում Է ԱՀԿ-ն, ընդգծելով, որ այդ գործընթացն իրենից ներկայացնում Է «հզոր առաջընթաց ծխախոտի համաճարակում»: Այս թվերը, ինչպես կարծում Է կազմակերպությունը, ակնհայտորեն խոսում են այն մասին, թե «ինչպես են կառավարության կողմից ղեկավարվող ակցիաները կարողանում հասարակությանը պաշտպանել ծխախոտից, կյանքեր փրկել եւ կանխել մարդկանց տառապանքները ծխախոտի հասցրած վնասից:

«Տարիներ շարունակ մենք տեսել ենք այն տղամարդկանց թվի կայուն աճ, որոնք օգտագործել են մահացու վտանգավոր ծխախոտի ապրանքներ: Իսկ այժմ առաջին անգամ մենք տղամարդկանց շրջանում սպառման նվազում ենք տեսնում ծխախոտի արտադրության նկատմամբ կառավարությունների ավելի խիստ միջոցառումների շնորհիվ»,-զեկույցի հրապարակման կապակցությամբ հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Նա նշում Է, որ խոսքը «շրջադարձային պահի» մասին Է վնասակար սովորույթի դեմ պայքարում: ԱՀԿ-ն «կշարունակի սերտորեն համագործակցել երկրների հետ, որպեսզի օժանդակի այդ միտմանը»,-խոստացել Է գլխավոր տնօրենը:

Զեկույցի համաձայն, 2018 թվականին աշխարհում հաշվել Է երկու սեռի 1 մլրդ 337 մլն ծխախոտի սպառող, ինչը 60 միլիոնով պակաս Է 2000 թվականի համեմատությամբ: Սակայն այդ նվազումը տեղի Է ունեցել 18 տարվա ընթացքում կանանց շրջանում վնասակար սովորության նկատմամբ հակման կտրուկ կրճատման շնորհիվ՝ 346 միլիոնից մինչեւ 244 միլիոն: Միեւնույն ժամանակ տղամարդկանց շրջանում, ընդհակառակը, նշվել Է աճ՝ 1 մլրդ 50 միլիոնից մինչեւ 1 մլրդ 93 միլիոն:

ԱՀԿ-ի կանխատեսումների համաձայն, 2020 թվականին ծխախոտի սպառողների թիվը, ներառյալ տղամարդիկ ու կանայք, աշխարհում 10 միլիոնով կնվազի 2018 թվականի համեմատությամբ, իսկ 2025 թվականին այդ թիվը կկրճատվի եւս 27 միլիոնով: Կազմակերպությունը հիշեցնում Է, որ ծխոխոտը տարեկան խլում Է ավելի քան 8 մլն կյանք, այդ թվում՝ 1,2 մլն չծխող մարդկանց կյանքը, քանի որ նրանց առողջությանը վնաս Է հասցնում ծխախոտի ծուխը, որը նրանք հարկադրված Է շնչել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: