Հայերեն   English   Русский  

Վաղարշապատի դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները սպառնում են փակել Էջմիածին-Երևան մայրուղին


  
դիտումներ: 147

Վաղարշապատի դպրոցում արդեն 3 օր է շարունակվում են դասադուլերն ու գործադուլերը: Աշակերտներն ու նրանց ծնողները սպասում են մարզպետարանի պարզաբանմանը, թե ինչ հիմքով են 1 ձայն պակաս ստացած թեկնածուին նշանակել տնօրեն: Դպրոցի տարածքում ծառայություն են իրականացնում նաև ոստիկանության աշխատակիցներ, իսկ նրանցից մեկը ուսուցիչների և ծնողների հետ փակ քննարկում է անցկացրել:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ պատրաստվում են փակել Երևան-Էջմիածին մայրուղին: Հիշեցնենք, որ երեկ Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում ուսուցիչները, աշկերտները և նրանց ծնողները գործադուլ և դասադուլ են արել ընդդեմ նորանշանակ տնօրենի:

Նրանց խոսքով՝ դպրոցում տնօրենի ընտրություն են անցկացրել։ 8 քվեարկողներից մասնակցել են 7–ը, փակ քվեարկության արդյունքում 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը։ Սակայն մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ տնօրեն է նշանակվել քիչ ձայն հավաքած թեկնածուն: Մարզպետարանի ներկայացուցիչը դա բացատրեց, թե արձանագրությունը ուղարկել են փոխվարչապետին, ինքն առաջարկությամբ է հանդես եկել, մարզպետն էլ կնքել է աշխատանքային պայմանագիրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: