Հայերեն   English   Русский  

Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, վրաերթի են ենթարկել 81-ամյա կնոջը


  
դիտումներ: 84

Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 57 շենքի մոտակայքում Նարեկ Գ.-ն (ծնված 1984 թ.) «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ելենա Ե.-ին (ծնված 1938 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Նաիրի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: