Հայերեն   English   Русский  

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ մեկնող Նիկոլ Փաշինյանը կհանդիպի՞ Ալիևին


  
դիտումներ: 77

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Վերջին հանդիպումը հոկտեմբերին էր կայացել Աշխաբադում՝ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: Նախքան այդ, հանդիպում կայացել էր մարտի 29-ին Վիեննայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: