Հայերեն   English   Русский  

Կրակոցներ Լուբյանկայում. հարձակվողը միայնակ է եղել


  
դիտումներ: 326

Մոսկվայում, ըստ պաշտոնական տեղեկատվության, երեկ երեկոյան Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ/ ФСБ) գլխավոր գրասենյակի մոտ փոխհրաձգության հետևանքով սպանվել է հատուկ ծառայության աշխատակից, ևս հինգ մարդ, այդ թվում և մի անցորդ, վիրավորվել է, հարձակվողը սպանվել է:

Կրակողի դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Ռուսաստանի քննչական կոմիտեի կենտրոնական վարչակազմը գործ է հարուցել ՌԴ ՔՕ 317-րդ հոդվածով (ոտնձգություն իրավապահ մարմինների աշխատակցի կյանքին):

Ավտոմեքենաների մուտքը Լուբյանսկի հարապարակ փակվել է, նրանց, ովքեր դեպքի ժամանակ այնտեղ են եղել, առաջարկվել է պատսպարվել մոտակա խանութներում: Սերգեյը, որ դեպքի ժամանակ մոտակայքում է եղել, պատմում է. «Մենք ինքնաձիգների կրակոցներ լսեցինք, սկզբում դրան նշանակություն չտվեցինք: Մի քանի րոպե անց նորից կրակոցներ լսվեցին, դա մոտավորապես 18:10-ին էր, 18:15-ին սրճարանում մարդիկ սկսեցին փախչել: Լույսը հանգցրին, և դռները նույնպես որոշեցին փակել»:

Միջադեպը տեղի է ունեցել չեկիստի օրվա նախօրեին (ЧК-ի, այնուհետև НКВД-ի կենտրոնական գրասենյակը ստեղծման օրից տեղակայվել է այդ շենքում): Նույն երեկոյան Կրեմլում ընթացող համերգն այդ հատուկ ծառայության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, որի շարքերում 14 տարի ծառայել է նաև Ռուսաստանի նախագահը, չի ընդհատվել:

Աղբյուրը՝ ru.euronews





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: