Հայերեն   English   Русский  

2020-ը՝ նահանջ տարի․ ինչպե՞ս ճիշտ դիմավորել նոր տարին


  
դիտումներ: 2646

2020-ը սպիտակ մետաղական առնետի տարի է։ Ըստ արևելյան օրացույցի՝ այն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 25-ից։ Առնետի «տիրակալությունը» կավարտվի 2021 թվականի փետրվարի 11-ին։

Չինական օրացույցի 12-ամյա շրջափուլի մեկնարկը տալիս է առնետը։ Ուստի առաջիկա տարին կարևորվում է արևելյան օրացույցի բոլոր նշանների համար։

Աստղաբանները կարծում են, որ սպիտակ առնետը կգնահատի բոլորի արժանիքները և առաջադրանքներ կտա հորոսկոպյան նոր շրջափուլի համար։ Հենց այս տարի է պետք ծրագրեր մշակել հաջորդ 12 տարիների համար։

Առնետն արևելյան հորոսկոպում

Առասպելի համաձայն խորհրդանիշ կենդանիներից առաջինը առնետը հասավ Բուդդայի մոտ և ստացավ արևելյան օրացույցի մեկնարկը տալու իրավասությունը։ Արևելքում առնետը ասոցացվում է հարստության ու բարեկեցության, մաքրության և պարկեշտության հետ։ Այս կենդանուն սիրում և հարգում են։ Չինաստանում առնետն ազգային հերոս է, քանի որ հենց նա սովահար մարդկանց հասցրեց բրնձի հատիկը։

Արևելյան ժողովուրդների կարծիքով՝ առնետն առանձնանում էիր խելքով և համբերատարությամբ, նպատակասլացությամբ և գերազանց հիշողությամբ։ Առնետը գիտի, թեինչպես դուրս գա դժվարին իրավիճակներից, ինչպես թերություններն արժանիքների վերածի, կարողանում է վերլուծել, չափազանց պահանջկոտ է իր և շրջապատի նկատմամբ։ Չնայած պրագմատիկությանը, առնետը սիրում է արվեստ, հետաքրքրվում է հոգևոր արժեքներով։

Առնետի տարում սովորաբար կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ են տեղի ունենում։ Տարեսկզբին պետք է շրջահայացություն ցուցաբերել և զգուշորեն պլանավորել փոփոխությունները։ Իսկ արդեն գարնանը ճիշտ ժամանակն է իրավիճակը ձեր ձեռքը վերցնելու և մեծ փոփոխություններ նախաձեռնելու համար։ 2020-ին ցանկացած որոշում պետք է իրագործել դրական, պայծառ մտքերով, նաև հարգելով այլոց իրավունքները։

Քանի որ առնետը հարստության հովանավորն է, առաջիկա տարին հրաշալի ժամանակ է մեծ գնում կատարելու համար, օրինակ՝ բնակարան, ավտոմեքենա կամ այլ թանկարժեք իրեր։ Քանի որ 2020-ը նահանջ տարի է, բարձունքների հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել ու մեծ ջանքեր գործադրել։

Սպիտակ առնետը բարեհամբույր կլինի այն անձանց նկատմամբ, որոնք ամուր ընտանիք են ուզում, կօգնի ընտանեկան ու ընկերական հարաբերություններն ամրացնելու հարցում։

Ինչպես զարդարել տունն Ամանորի համար

ամանոր 2020

Առնետը մաքրասեր կենդանի է, ուստի մինչև Նոր տարվա գալը պետք է մանրակրկիտ մաքրել բնակարանը։ Տունը մաքրելիս մեծ ուշադրություն դարձրեք պատուհաններին և մուտքի դռանը, չէ որ հաջողությունն ու բարեկեցությունն այդպես են տուն մտնելու։Տունը նախապես պետք է մաքրել նաև անպետք իրերից։

Տունը մաքրելուց հետո արդեն պետք է մտածել տոնական ձևավորման մասին։ Հատկապես գեղեցիկ ու տեղին կլինենբնական նյութերից զարդարանքները։ Իսկ տոնածառը կարող եք զարդարել արծաթագույն և սպիտակ երանգներով։ Քանի որ առնետը ամեն ինչի բնականն է սիրում, կարող եք տանը բնական եղևնի զարդարել կամ էլ եղևնու ճյուղերից կոմպոզիցիաներ ստանալ։

Որտեղ և ինչպես դիմավորել ամանորը

Տեսակետ կա, որ առնետները շատ շփվող են և անգամ ունեն կոլեկտիվ մտածողություն։ Ուստի Ամանորը ցանկալի է դիմավորել հարազատների և ընկերների ուրախ շրջապատում։ Տոնական գիշերը պետք է խուսափել վեճերից, բացասական խոսքերից և աման կոտրելուց։ Ցանկալի չէ նաև Ամանորը մենակ դիմավորել։Իդեալական տարբերակ է տոնական օրերին ճանապարհորդելը։ Ընտրեք այնպիսի ուղղություններ, որտեղ նախկինում չեք եղել՝ ձեզ հետ բերելու նոր և թարմ տպավորություններ։

Յուրաքանչյուր տարին ասոցացվում է որևէ գույնի հետ։ 2020-ի գույներն են սպիտակը, ինչպես նաև մոխրագույնը, արծաթագույնը և սևը։ Եթե դեռ չեք որոշել, թե ինչ եք հագնելու ամանորյա գիշերը, ապա ընտրեք պաստելային կամ սրճային երանգի որևէ էլեգանտ զգեստ։ Կարևոր է, որ հագուստը բնականկտորից և հնարավորինս հարմարավետ լինի։ Իսկ վառ գույներով և հանդուգն զգեստները, հատկապես կենդանական պրինտներով, կարող եք թողնել այլ օրերի համար։ Կերպարը կարող եք ամբողջացնել վառ մետաղական աքսեսուրաներով և զարդերով։ Առաջիկա տարում հատկապես արդիական կլինեն մորթուց աքսեսուարները։

Ինչ նվիրել

Արդեն ժամանակն է մտածելու, թե ինչ եք նվիրելու ձեր սիրելիներին առաջիկա տոների առթիվ։ Առնետի տարում նվերները պետք է լինեն հնարավորինս կիրառելի տնտեսությունում կամ առօրյայում պետքական։ 2020-ին ցանկալի չէ նվիրել մանր-մունր հուշանվերներ, որոնք, ի վերջո, մոռացվելու են։

ամանոր 2020

Ինչ պատրաստել

Առնետն ամենակեր կենդանի է, ուստի տոնական ուտեստների հարցում որևէ սահմանափակում չկա, կարևորը, որ լինի համեղ։ Ցանկալի է, որ տոնական սեղանի վրա լինի թե մսային, թե ձկնային կերակուր։ Նաև պետք է սեղանին առկա լինեն ընդեղեն, պանրի տեսականի, ցորենի կամ բրնձի հատիկներից ուտեստներ, թարմ մրգեր։Ըմպելիքներից նախընտրելի է սպիտակ գինին և շամպայնը։

Աղբյուրը՝ korrespondent.net





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: